ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունեցիները հայհոյանքներով են դիմավորում Նիկոլ Փաշինյանին
Սյունիքի մարզում լարված իրավիճակ է, քաղաքացիները բողոքի ցույց են կազմակերպել փակելով դեպի հրապարակ տանող ճանապարհը և վանկարկում են «Նիկոլ դավաճան, Նիկոլ թուրք»:
Բողոքի ակցիան վերահսկելու համար փողոց են բերվել ոստիկաններ, հատուկջոկատայիններ ու Ազգային անվտանգության ծառայողներ, որոնք փորձում են հետ քաշել քաղաքացիներին և բերման ենթարկել՝ բացելով ճանապարհը Նիկոլ Փաշինյանի առաջ, քանի որ Փաշինյանը ցանկանում է հրապարակ գնալ, իսկ քաղաքացիները փակել են ճանապարհը:
Քաղաքացիները մտավախություն ունեն, որ Ադրբեջան տանող ճանապարհը, որը դեռ պետք է կառուցվի, անցնելու է հենց Մեղրիով:
Նշենք՝ երեկ օրվա երկրորդ կեսին Նիկոլ Փաշինյանն ուղևորվել է Սյունիքի մարզ։ Ըստ տեղեկությունների՝ այցի մասին տեղեկությունը խիստ գաղտնի է պահվել, ուժայիններն այդ մասին իմացել են վերջին պահին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 18+ «Արա, դուք եք կապիտուլյանտը». Վարչապետը՝ քաղաքացուն
Այսօր վարչապետ Նիկել Փաշինյանը Սյունիքի մարզում է ու չնայած հանգամանքին, որ սյունեցիները փակում էին նրա ճանապարհը, վերջի...
Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ
Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը...
ՀՐԱՏԱՊ. Քաղաքացիները Սյունիքում այժմ փակել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը
Սյունիքում Նիկոլ Փաշինյանի շարժը ապահովելու համար դիմակներով հատուկջոկատայիններ ու 500 ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը հեռացավ Ագարակից. անվտանգության աշխատակիցները շրջապատել էին նրա մեքենան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ հեռացավ Ագարակ քաղաքից։Դեռևս հայտնի չէ, թե հաջորդը որ քաղաքում է երթ անցկացնելու։Նշենք...