
Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Արագածոտնում. Mercedes-ը, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել է ձորում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր՝ ապրիլի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:50-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Վանաձոր ավտոճանապարհի 83-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվելով՝ հայտնվել ձորում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշամբ տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է: