Ես շատ լուրջ եմ վերաբերվում իմ ՝ 2024-ին, ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու հավանականությանը. Թրամփ
Միացյալ Նահանգների նախկին ղեկավար Դոնալդ Թրամփն ամենայն լրջությամբ Է դիտում 2024 թվականին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի համար նախընտրական արշավի մասնակցության հնարավորությունը: Ապրիլի 19-ի երեկոյան այդ մասին նա հայտարարել Է Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Առաջին հերթին կցանկանայի ասել, որ մինչեւ այդ դեռ շատ հեռու Է»,- նշել Է Թրամփն ի պատասխան այն հարցի, թե ինչպիսիք են հաջորդ նախագահական ընտրություններին նրա մասնակցության շանսերը: Ըստ որում Սպիտակ տան նախկին ղեկավարը նշել Է, որ, ելնելով վերջին ընտրությունների արդյունքներից, որոնց ժամանակ նա կանխապես ստացել Էր 75 միլիոն ամերիկացիների ձայնը, իր համար պաշտպանության բարձր մակարդակ Է պահպանվում: «Ահա թե ինչ կասեմ. ես դրան (հաջորդ նախագահական ընտրություններին մասնակցության գաղափարին) վերաբերվում եմ ամենայն լրջությամբ: Ավելի քան լուրջ: Բայց իրավական տեսակետից եւ առայժ չԷի ցանկանա ընդարձակվել այդ մասին»,- ընդգծել Է Թրամփը:
Մարտ ամսին նախկին նախագահը հայտարարել Է, որ մտադիր Է երկրում միջանկյալ ընտրություններից հետո, որոնք կկայանան 2022 թվականին, ընդունել վերջնական որոշում ամերիկյան վարչակազմի ղեկավարի պաշտոնին կրկին հավակնելու հնարավորության մասին: Ավելի վաղ նա վստահություն Է հայտնել, որ հանրապետականները շանսեր ունեն վերադարձնելու վերահսկողությունն ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ 2022 թվականի ընտրությունների արդյունքներով: Փետրվարի 28-ին նախկին ղեկավարն Օռլանդոյում (Ֆլորիդայի նահանգ) ԱՄՆ-ի պահպանողական շրջանների խորհրդաժողովում ելույթի ժամանակ հնարավոր Է համարել, որ կարող Է վերստին մասնակցել պետության ղեկավարի պաշտոնի համար պայքարին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Նմանատիպ հոդվածներ
Օնիկ Գասպարյանը պահանջում է հրապարակել ՀՀ նախագահի և իր ելույթը ամբողջությամբ
Այսօր համացանցում հայտնվել է Անվտանգության խորհրդի նիստի ձայնագրությունը, որտեղ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանը...
ՀՐԱՏԱՊ. Քաղաքացիները Սյունիքում այժմ փակել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղափոխող ավտոմեքենայի ճանապարհը
Սյունիքում Նիկոլ Փաշինյանի շարժը ապահովելու համար դիմակներով հատուկջոկատայիններ ու 500 ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցներ...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...