Պատահարներ
Գեղարքունիքիքում բախվել են Opel և ВАЗ 21150 ավտոմեքենաները. կա 5 վիրավոր
Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 02:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 36.6-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 43-ամյա Գարիկ Հովսեփյանի վարած ВАЗ 21150 մակնիշի և 25-ամյա Արման Մկրտչյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը:
Վթարի հետևանքով 2 վարորդները տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, իսկ Ա. Մկրտչյանի ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ, 66-ամյա Վահրամ Մկրտչյանը, 50-ամյա Նարինե Միդոյանը և 58-ամյա Հովիկ Միդոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն:
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ Երևան քաղաքից 16 կմ հարավ-արևելք. զգացվել է Արարատի մարզի Լանջազատ գյուղում` 2 բալ ուժգնությամբ. ԱԻՆ
Լենինգրադյան Սեբաստիա խաչմերուկում ավտոբուսը բախվել է մարդատար մեքենայի
Ակնայում ականի պայթյունից ադրբեջանցին ծանր վիրավորում է ստացել
Երևանում BMW-ն կոտրել է բազալտե հենապատը, արմատախիլ արել ծառեր և կողաշրջված հայտնվել բնակչի այգում․ կան վիրավորներ. shamshyan
Ավելին Պատահարներ բաժնից
173 ուղևոր տեղափոխող ինքնաթիռը Յակուտիայում դուրս է եկել թռիչքուղու
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պայթյուն Մոնակոյում․ թիրախում եղել է ուկրաինացի գործարար
Ով էր օգնել «Կուկուին»՝ սպաներ Չաղ Ռուստամի հորը․ Սերգեյ Գրիգորյանի՝ «Ֆազի» վրեժը․ ArmLur,am
5.0