ֆրանսիական Բիչ քաղաքի պաշտոնական էջը Facebook-ն արգելափակել է՝ վիրավորական բառի հետ նմանության պատճառով
Facebook-ն արգելափակել է ֆրանսիական Բիչ (Bitche) քաղաքի պաշտոնական էջը՝ ամերիկյան bitch (թարգմ․՝ քած) վիրավորական բառի հետ նմանության պատճառով, հաղորդում է CNN-ը։
Տեղական Radio Melodie հեռուստաընկերությունը հայտնել է, որ Գերմանիայի հետ սահմանից ոչ հեռու գտնվող քաղաքի ֆեյսբուքյան պաշտոնական էջի արգելափալումից հետո քաղաքային իշխանությունները ստիպված են եղել այլ անվամբ (քաղաքի փոստային ինդեքսի՝ Mairie 57230-Tert.am) նոր էջ ստեղծել։
Քաղաքապետ Բենուա Քիֆեն հայտնել է, որ սկզբում կարծել են՝ խնդիրը տեխնիկական է, սակայն ավելի ուշ հասկացել են էջի արգելափակման պատճառը և մարտի 19-ից ի վեր փորձել են Facebook-ի հետ կապ հաստատել, բայց ապարդյուն։
Ինչպես հաղորդում է հեռուստաալիքը, ԶԼՄ-ների հաղորդագրությունների ֆոնին նախօրեին վերականգնվել է 5100 բնակիչ ունեցող քաղաքի ֆեյսբուքյան էջը։
Facebook-ում նշել են, որ էջը «սխալմամբ էր հեռացվել»։
Նմանատիպ հոդվածներ
200 չվճարված տուգանքը մոդելին «արժեցել» է՝ 250 000 դոլար արժողությամբ Lamborghini
Ռուսաստանում ճանապարհային ոստիկանությունն առգրավել է մոդելի՝ 258 800 դոլար արժողությամբ Lamborghini-ն, երբ վերջինս չի վճ...
Ապրիլի 17-ին և 18-ին կփակվեն Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի թունելի երթևեկելի ուղղությունները
Խանջյան փողոցի և Տիգրան Մեծի պողոտայի հատման մասի տրանսպորտային թունելի արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատ...
Եղանակը Հայաստանում
Հանրապետության տարածքում` Ապրիլի 17-ին, 19-20-ը՝ հիմնականում կեսօրից հետո, առանձին շրջաններում, 18-ի ցերեկը շրջանների զգ...
Երկրաշարժ՝ Ադրբեջանի և Իրանի սահմանին
Ադրբեջանի և Իրանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել: Ըստ տեղեկատվության ՝ ցնցումներ են գրանցվել Ադրբեջանի Բիլյասուվարի շ...