
Աբովյան քաղաքում բախվել են Opel Astra-ն ու Opel Zafira-ն. վերջինս գլխիվայր շրջվել է. կա վիրավոր

Այսօր՝ ապրիլի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 15:40-ի սահմաններում Աբովյան քաղաքի Սահմանադրության հրապարակում բախվել են Opel Astra և Opel Zafira մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, բախման հետևանքով Opel Zafira-ն գլխիվայր շրջվել է, մեկ հոգի բժշկական հետազոտման նպատակով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: