
Քաղաքացին ընկել է Դավթաշենի 4-րդ թաղամասի շենքերից մեկի 4-րդ հարկից

Ապրիլի 12-ին՝ ժամը 11։25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի 4-րդ թաղամասի շենքերից մեկի առաջին հարկի պատշգամբի ծածկին տղամարդ է ընկել։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ քաղաքացին ընկել է 4-րդ հարկից։