ՔԿ-ն պարզում է Ջրառատում շմոլ գազից 15 և 17 տարեկան քույրերի թունավորման դեպքի հանգամանքները. նրանցից մեկը մահացել է
2021թ. ապրիլի 7-ին՝ ժամը 10:25-ին, «Հրազդան ԲԿ» ՓԲԸ-ից ՀՀ ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Կոտայքի մարզի Ջրառատ գյուղի 17-ամյա բնակչուհին, ինչպես նաև վերջինիս՝ 15-ամյա քույրը՝ մահացած վիճակում, տեղեկացնում է ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատատեխնիկական փորձաքննություններ:
Միջոցառումներ են ձեռնարկվում՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
Ապրիլի 6-ին կմեկնարկի թուրք-ադրբեջանական նոր զորավարժությունը
Ադրբեջանի տարածքում ապրիլի 6-8-ը նախատեսվում է անցկացնել հերթական թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունը։ Այս անգամ...
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 52 զինծառայողի անուն
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար զոհված ևս 52 զինծառայողի անուն. Կամավորական Կոծինյան Սերգո Հ...
Մեկնարկել է Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում...
«Այսօր իմ վերջին աշխատանքային օրն է». Հակոբ Արշակյանը թողնում է ՀՀ ԲՏԱ նախարարի պաշտոնը
Սիրելի' հայրենակիցներ, այսօր իմ վերջին աշխատանքային օրն է որպես ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Այս մա...