Ստամբուլում զինված հարձակում է տեղի ունեցել․ սպանվել է երեք մարդ
Հարձակվողն արդեն ձերբակալված է։ Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Ստամբուլի Քարթալ շրջանում փաստաբանական գրասենյակի վրա զինված հարձակում է տեղի ունեցել, զոհվել է երեք մարդ, ևս երկու մարդ վիրավորվել է: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքը։
Դեպքը տեղի է ունեցել այսպես․ Յալովա քաղաքի շրջաններից մեկի տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար Ահմեթ Սալիհ Բ.-ն իր հարազատների հետ գնացել է փաստաբանի մոտ, որպեսզի լուծի ժառանգության հարց։ Սակայն փաստաբանի գրասենյակում հարազատների միջև վեճ է ծագել։ Արդյունքում Բ.-ն հանել է զենքն ու կրակ բացել հարազատների ուղղությամբ։ Երեք մարդ մահացել է, երկուսը՝ վիրավորում ստացել։
Փաստաբանական գրասենյակի աշխատակիցներից ոչ ոք չի տուժել։ Կրակոցներից հետո տղամարդը փախուստի է դիմել դեպքի վայրից, սակայն թե՛ նրան, թե՛ զենքը հայտնաբերել են։ Նա տեղափոխվել է ոստիկանական բաժանմունք, սկսվել է հետաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
Եվս 2 ադրբեջանցի զինվոր է պայթել ականի վրա
Արցախի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ևս երկու ադրբեջանցի զինվորական է պայթել ականի վրա: Այս մասին հայտարարու...
Սիրիայում ռազմաբազայի մոտ տեղի ունեցած պայթյունից զոհվել է Թուրքիայի 12 զինվորական
Թուրքիայի զինվորականները զոհվել են Սիրիայում թուրքական ռազմաբազայի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։ Այս մասին հայտ...
Թուրքիայում դատարանը տասնյակ մարդկանց ցմահ ազատազրկման է դատապարտել 2016 թվականի հեղաշրջման փորձի գործով
Թուրքիայում դատարանը տասնյակ մարդկանց ցմահ ազատազրկման է դատապարտել 2016 թվականի հեղաշրջման փորձի գործով, հաղորդում է An...
Զելենսկին հայտարարել է, որ իրավիճակը Դոնբասում իրոք սրվել է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ տարածաշրջան այցի շրջանակում անձամբ է համոզվել Դոնբասում իրավիճակի...