Զելենսկին հայտարարել է, որ իրավիճակը Դոնբասում իրոք սրվել է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ տարածաշրջան այցի շրջանակում անձամբ է համոզվել Դոնբասում իրավիճակի սրման մեջ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ նա ժամանել է Դոնբաս, որտեղ կայցելի առաջնագիծ և կշփվի զինծառայողների հետ: Այցը տեղի է ունենում շփման գծում իրավիճակի սրման ֆոնին:
«Իրոք, կա Դոնբասում իրավիճակի սրում, իրոք մենք դա տեսնում ենք, տեսնում են նաև զինծառայողներն ու հրամանատարները: Հասկանում եմ, որ մեր զինծառայողների դեմ աշխատում են դիպուկահարներ»,- «Ուկրաինա 24»-ին ասել է Զելենսկին:
Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը հայտարարել է, որ չի տեսնում կապ Զելենսկիի Դանբաս այցելության և տարածաշրջանում իրավիճակի սրման միջև:
Նմանատիպ հոդվածներ
Սիրիայում սպանվել են թուրք զինվորներ
Սիրիայի Թել Ռըֆաթ քաղաքի մոտակայքում տեղի քրդական ուժերը հարձակվել են այնտեղ գտնվող թուրք զինվորների վրա։ Թուրքիայի վերա...
Եվս 2 ադրբեջանցի զինվոր է պայթել ականի վրա
Արցախի` Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում ևս երկու ադրբեջանցի զինվորական է պայթել ականի վրա: Այս մասին հայտարարու...
Սիրիայում ռազմաբազայի մոտ տեղի ունեցած պայթյունից զոհվել է Թուրքիայի 12 զինվորական
Թուրքիայի զինվորականները զոհվել են Սիրիայում թուրքական ռազմաբազայի մոտ տեղի ունեցած պայթյունի հետեւանքով։ Այս մասին հայտ...
Թուրքիայում դատարանը տասնյակ մարդկանց ցմահ ազատազրկման է դատապարտել 2016 թվականի հեղաշրջման փորձի գործով
Թուրքիայում դատարանը տասնյակ մարդկանց ցմահ ազատազրկման է դատապարտել 2016 թվականի հեղաշրջման փորձի գործով, հաղորդում է An...