Ավտովթար Արարատի մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր

Այսօր՝  խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։  Ժամը 14:30-ի  սահմաններում Արտաշատ-Ոստան-Քաղցրաշեն գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Nissan X-Trail, Nissan Bluebird և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները: 
Վթարի հետևանքով 4 մարդ, որոնց առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի թիվ 23 հրշեջ-փրկարական ջոկատի փրկարարները,Արտաշատի հիվանդանոցի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնություն են ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկը մահացել է: Այս մասին ենք տեղեկանում  shamshyan.com-ից: Ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: 
 

Քաղաքականություն

Պատահարներ