«Ջրովանք» մատուռ տանող ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը, վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ ապրիլի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի՝ Եղեգնաձորից դեպի Ջրովանք տանող ճանապարհահատվածում դեռևս անհայտ հանգամանքներում Nissan XTrail մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 500 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Նրա դին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության Եղեգնաձորի հրշեջ փրկարարները, ովքեր պատգարակով մոտ 800 մետր մեծ դժվարությամբ դուրս են բերել ձորից, անցել գետի վրայով և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ 

 

 

Քաղաքականություն