ՌԴ-ում ձերբակալել են մզկիթում ահաբեկչություն կազմակերպած ուկրաինացի ազգայնականին

Ռուսաստանի քաղաքներից մեկում՝ Բառնաուլում, ձերբակալել են ուկրաինացի ազգայնամոլի, որը հարձակում էր ծրագրել մզկիթի վրա:

Նշվում է, որ անձը եղել է ուկրաինական ազգայնական կազմակերպության՝ «Էթնիկ ազգային միավորում»-ի համակիր:
Անվտանգության դաշնային ծառայության տվյալներով՝ նշված անձը տեղացի է՝ 2000 թվականին ծնված: Հատուկ ծառայությունների տվյալներով՝ նա ազգայնական կազմակերպությունից հրահանգ է ստացել որոշակի գործողություններ անել այն վայրերում, որտեղ կան մուսուլմանների մասայական կուտակումներ:

Զննության արդյունքում նրա մոտ գտել են պայթուցիկ, ռումբի ստեղծման ուղեցույց, ծայրահեղական գրականություն:
Տղամարդն արդեն տվել է խոստովանական ցուցմունք: Նա պպատմել է, որ հրանհանգ է ստացել ընտրել ահաբեկչության համար օբյեկտներ և իրականացնել պայթյուն, հրդեհ կամ բռնության այլ գործողություններ:

Քաղաքականություն

Պատահարներ