Հասարակություն
Քոչարյանի պաշտպանների և մեղադրող դատախազների նկատմամբ Աննա Դանիբեկյանը սանկցիա կիրառեց՝ նկատողություն
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստին այսօր դատարանը ոչ իրավաչափ գնահատեց պաշտպանների և մեղադրող դատախազների վարքագիծը։ Գրում է aysor.am-ը:
Դատարանը որոշեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանի, Հովհաննես Խուդոյանի և Արամ Վարդևանյանի նկատմամբ կիրառել սանկցիա՝ նկատողություն։
Սանկցիա նկատողություն կիրառվեց նաև մեղադրողներ Գևորգ Բաղդասարյանի և Պետրոս Պետրոսյանի նկատմամբ:
Հիշեցնենք՝ մարտի 23-ի դատական նիստում Քոչարյանի պաշտպաններ Հայկ Ալումյանը, Հովհաննես Խուդոյանը և Արամ Վարդևանյանն, առանց դատարանի թույլտվության, մինչև դատական նիստի ավարտը լքել էին նիստերի դահլիճը։ Իսկ մեղադրողներ Գևորգ Բաղդասարյանը և Պետրոս Պետրոսյանը մարտի 30-ի դատական նիստին չէին ներկայացրել։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում հայտնաբերվել է նոր կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվածության 10 դեպք
Զինվորը զոհվել է պատերազմում, կամ անհետ կորած է, սակայն բանկերը հարազատներից պահանջում են վճարում կատարել
Վերին Լարսում հա՞յ է սպանվել. Վրաստանի ՆԳՆ-ն նշում է, որ Վերին Լարսի անցակետից հաղորդում չեն ստացել
ՊՆ-ն հաստատում է՝ կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ
Ավելին Հասարակություն բաժնից
Լավ լուր ոստիկանության ծառայողների համար` կապված հիփոթեքային վարկերի հետ
5.0