Պատահարներ
Հրդեհ՝ Եղվարդում. ոստիկանական համարանիշներով մարդատար «ГАЗель»-ը վերածվել է մոխրակույտի
Մարտի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 16:20-ի սահմանում Եղվարդ քաղաքի կենտրոնական փողոցում՝ արագաչափի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, հրդեհ է բռնկվել ոստիկանական համարանիշներով ГАЗель մակնիշի ավտոմեքենայում, գրում է shamshyan.com-ը։
Հրշեջները ոստիկանության ծառայողների հետ նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն: Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի:
Թե ինչն է եղել ավտոմեքենայում առաջացած կրակի պատճառը, պարզ կլինի մի շարք փորձաքննություններից հետո:
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածները ասել են՝ ավտոմեքենան եղել է կայանված: Այն հաշվառված է ՀՀ ոստիկանության Ոստիկանության զորքերի հաշվեկշռում
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ ցնցումների պատճառով զոհված քաղաքացիների քանակը հասել է 5,346-ի
15 վիրավոր՝ Ռոտերդամում երկու տրամվայի բախման հետևանքով
Կյանքը «Տիտանիկի» վրա․ ողբերգությունից առաջ գրված նամակը պատմում է ամեն ինչ
Նոր աղմկահարույց մանրամասներ՝ մահացած զինծառայողի դեպքի վերաբերյալ
2.0