Պատահարներ
Լուսակերտի թռչնաֆաբրիկայի գոմերից մեկի տանիքում հայտնաբերվել է 61-ամյա տղամարդու դի
Մարտի 29-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 13:30-ի սահմանում ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Լուսակերտ գյուղի «Լուսակերտ» ՍՊԸ-ին պատկանող թռչնաֆաբրիկայում տղամարդու դի կա:
Ոստիկաններն ու քննիչները նշված թռչնաֆաբրիկայի գոմերից մեկի տանիքում հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ, 61-ամյա Լյովա Շարաֆյանի դին:
Ըստ նախնական տեղեկության՝ վերջինս գոմի տանիքում աշխատանքներ կատարելու ժամանակ հոսանքահարվել և տեղում մահացել է: Նրա դին տանիքից իջեցնելու համար ժամանել է ԱԻՆ փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Դեպքի փաստվ ավագ քննիչ Ս. Սեդրակյանի որոշմամբ նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Վենեսուելայում տեղի ունեցած ավերիչ ցնցումների պատճառով զոհված քաղաքացիների քանակը հասել է 5,346-ի
15 վիրավոր՝ Ռոտերդամում երկու տրամվայի բախման հետևանքով
Կյանքը «Տիտանիկի» վրա․ ողբերգությունից առաջ գրված նամակը պատմում է ամեն ինչ
Նոր աղմկահարույց մանրամասներ՝ մահացած զինծառայողի դեպքի վերաբերյալ
2.0