Խնձրիստան համայնքում հայտնաբերվել են «Սմերչ»-ից արձակված հրթիռակասետային ռումբեր

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից տեղեկացնում են, որ Ասկերանի շրջանի Խնձրիստան համայնքի տարածքում հայտնաբերվել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից արձակված հրթիռակասետային ռումբեր և այլ անծանոթ զինատեսակներ:

 

ԱԻ պետական ծառայության սակրավորական մեկ ջոկատ մեկնել է դեպքի վայր: Հնարավոր է հայտնաբերված ռազմամթերքը վնասազերծվի տեղում: «Պայթյունների ձայներ լսելու դեպքում, ծառայությունը հորդորում է չանհանգստանալ: 

 

Միաժամանակ խնդրում ենք, ցանկացած անծանոթ առարկա հայտնաբերելու դեպքում՝ եթե անգամ համոզված եք, որ այն վտանգ չի ներկայացնում, անհապաղ զանգահարեք ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- ասվում է ԱՀ ԱԻՊԾ-ի հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն

Պատահարներ