Երևան-Սևան ավտոճանապարհին գործող «Կատալինա» գիշերային ակումբում ավտոմատից կրակոցներ են հնչել. Shamshyan. com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 24-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 23։50-ի սահմաններում մոտ 15 քաղաքացի այցելել է Երևան-Սևան ավտոմայրուղու 41-րդ կմ հատվածում գործող «Կատալինա» գիշերային ակումբ, որտեղ սրահի մեջ նրանցից մեկը իր մոտ եղած ինքնաձիգով անկանոն կրակոցներ է արձակել հանդերձարանի ուղղությամբ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածեր չկան։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կրակոցներ արձակողի անունը եղել է Սամվել, ով 25 տարեկան է և բնակվում է Կոտայքի մարզում։
Դեպքի մասին արդյո՞ք տեղեկացված են ոստիկանության Կոտայքի մարզային վարչությունում և Հրազդանի բաժնում, դեռևս հայտնի չէ։
Մանրամասները՝ կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Խոշոր ավտովթար Երևանում. BMW-ն բախվել է բենզալցակայանի մոտ կայանված «07»-ին, ապա դեպքի վայրից հեռացել. Shamshyan. com
Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։30-ի սահմաններում Արշակունյաց 23 հասցեի դիմաց BMW մա...
Խոշոր ու ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր. Shamshyan. com
Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Երևան-Գյումրի-...
Դիլիջանի ոլորաններում մերկասառույցի պատճառով Nissan-ը հայտնվել է ձորակում. կան վիրավորներ. Shamshyan. com
Մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 08։10-ի սահմաններում Աշտարակի բնակիչ՝ 42-ամյա Սերգեյ Ատ...
Սիլիկյան թաղամասի պլաստմասայի արտադրամասի հրդեհը մարվել է. այրվել է հումք
Երևանի Սիլիկյան թաղամասում գտնվող պլաստմասայի արտադրամասում բռնկված հրդեհը մարվել է: Ըստ նախնական տվյալների՝ 600 քմ պահե...