
Աթենքի փողոցում 12 էլեկտրասյուն պոկվել ու տապալվել է գետնին

Auroranews-ը վաղ առավոտյան բազմաթիվ զանգեր է ստացել, որ Երևանի Աթենքի փողոցում 12 էլեկտրասյուն պոկվել ու տապալվել է գետնին փակելով ճանապարհը: ԱԻՆ-ից տեղեկացանք, որ իրենք ահազանգը ստացել են, գնացել են, բայց ոչինչ չեն կարող անել: ԱԻՆ աշխատակցի խոսքով՝ խնդիրը պետք է լուծի տեղում շինաշխատանքներ իրականացրած ընկերությունը: