ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծանրագույն բեռ է այլոց ստերի համար պատասխան տալ. Սամսոնյանը՝ Ավինյանին

Ձեր ցանկացած հայտարարության մեջ մենք ստիպված ենք փնտրել հակասություններ, խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ դիմելով ՀՀ վարչապետին՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը:

Սամսոնյանը վարչապետից հետաքրքրվեց՝ ե՞րբ է իշխանությունը դադարելու ստել, մանիպուլացնել:

Հարցին պատասանեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ ՍՈւ-30 ինքնաթիռների վերաբերյալ ամբողջական պատասխանը հնչել է:

 

«Ծանրագույն բեռ է այլոց ստերի համար պատասխան տալ: Ակնհայտ է, որ թաքցրել ու խաբել եք մարդանց, որ նոր ձեռբերված ՍՈւ համակարգերը չեն ունեցել հրթիռներ: Ձեր իշխանությունը հիմնված է ստի վրա, խնդրում եմ դադար տվեք, ժողովուրդը մեղկ է: Ժողովուրդը խճճվել է: Իշխանությունը 3 տարվա ընթացում գոնե մեկ ճիշտ նախադասություն չի ասել ժողովրդին», - արձագանքեց պատգամավորը:

Ինչին ի պատասխան էլ փոխվարչապետը նշեց.

«Երբ ինչ-որ մի տվյալ չեք հասկացել, կամ փորձում եք կապել մի բանը մեկ այլ բանի հետ, դա է ամենամեծ մանիպուլյացիան և խնդիրը: Ձեզ վստահեցնում եմ՝ ժողովուրդը դա շատ լավ հասկանում է: Ինչ վերաբերում է ՍՈւ-երին՝ պլանով նաև նախատեսված է եղել, թե երբ պետք է ձեռք բերվեն տվյալ ինքնաթիռի համար համապատասխան հրթիռները»։ 

Քաղաքականություն