ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՍՈւ-երն օգտագործելու հնարավորություն չունեինք․ չէինք հասցրել գնել հրթիռները. Փաշինյանը կրկնեց հայտարարությունը
Ցավոք, պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել այն անհրաժեշտ բոլոր աքսեսուարները, հրթիռները, որոնք հնարավորություն կտային ՍՈւ 30 գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ և հզորությամբ, այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՍՈւ 30 ինքնաթիռները Հայաստան են եկել 2020 թվականի մայիսին, և այո՛, իրականացրել են վարժական թռիչքներ, և օգտագործել են հրթիռներ, որոնք նախկինում Հայաստանի զինանոցում արդեն իսկ եղած են եղել։ Կոնկրետ ռազմական իրավիճակում դրանց օգտագործման կամ չօգտագործման վերաբերյալ որոշումները կայացվել են ըստ այնմ, թե եղած սպառազինությունն ինչքանով է հնարավորություն տալիս, որպեսզի այդ ինքնաթիռները կատարեն իրենց առաջ դրված մարտական խնդիրները», - ասաց վարչապետը։
Նա նշեց, թե այն, ինչ ասել է Օհանավան գյուղում, և այն, ինչ նախկինում հայտարարել է ՍՈւ 30 ինքնաթիռների վերաբերյալ, իրար չեն հակասում։
«Ցավոք, պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել այն անհրաժեշտ բոլոր աքսեսուարները, հրթիռները, որոնք հնարավորություն կտային ՍՈւ 30 գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ և հզորությամբ», - ասաց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծանրագույն բեռ է այլոց ստերի համար պատասխան տալ. Սամսոնյանը՝ Ավինյանին
Ձեր ցանկացած հայտարարության մեջ մենք ստիպված ենք փնտրել հակասություններ, խորհրդարանում կառավարության անդամների հետ հարցո...
Մանե Գևորգյանը՝ Հակոբ Արշակյանի հրաժարական ներկայացնելու լուրերի մասին
Նախարար Հակոբ Արշակյանից որևէ դիմում չենք ստացել: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ...
Հայտնի է, թե երբ կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները
Քիչ առաջ տեղի է ունեցավ իմ հանդիպումը «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:Հանդիպման ընթացքում...
Հակոբ Արշակյանի՝ աշխատանքից ազատման մասին լուրերը կեղծ են. Տեղեկատվության ստուգման կենտրոն
Այսօր մամուլում կրկին տեղեկություն է տարածվում այն մասին, թե Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյ...