ՊՆ-ն ՝ «Ադրբեջանի մոտ 1500 հատուկջոկատայիններ հանգիստ քայլելով գնում են Շուշի» հրապարակման և տեսանյութի մասին
Մոտ մեկ ամիս առաջ համացանցում տեսանյութ հայտնվեց, որին կից նշվում է, որ Ադրբեջանի մոտ 1500 հատուկջոկատայիններ հանգիստ քայլելով գնում են Շուշի: Նշվում էր նաև, որ հայկական կողմը ունեցել է այս ամենի մասին հստակ տվյալներ և կորդինատներ, սակայն որևէ քայլ չի արել ազերիներին կանգնեցնելու համար:
Auroranews-ը այս թեմայով հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանին:
«Խնդրում եմ նշել, թե տեսանյութում ներկայացվող տվյալները համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե՞՝ ոչ։ Արդյո՞ք քննություն տարվում է պարզելու համար, թե որտեղ են նկարահանվել տեսակադրերը, և եթե տեսանյութում երևացողները ազերի զինվորականներ են, որոնք այսպես հանգիստ քայլքով շարժվում են դեպի Շուշի՝ ինչու՞ որևէ քայլ չի արվել նրանց կագնեցնելու համար։ Եղե՞լ է կոնկրետ հրաման ադրբեջանցիներին առաջ թողնելու, թե՞ աշխատակիցների կողմից թերացման արդյունք է, որ թշնամին այսպես անարգել առաջ է շարժվում: Ովքե՞ր են պատասխանատուները և արդյո՞ք կկրեն պատիժ ու կհեռացվեն համակարգից» - ասվում էր մեր հարցման մեջ:
Պաշտպանության նախարարության պատասխանը եղավ մոտ մեկ ամիս անց: Դրանում ասվում է. «Տեսանյութի իրական կամ մոնտաժված լինելու վերաբերյալ հնարավոր չէ եզրահանգում անել և պարզել նկարահանման վայրը»:
[7ce5bbb586fd48cd0efe496ddef4191e.JPG]
[4823ac9d2c224c95c867759436e7ef84.png]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիլիթ Մակունցը մոռացել է անջատել միկրաֆոնը. Լսվել է այն, ինչը պետք է չլսվեր. «Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Երեկ ԱԺ նիտում, երբ Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ «Իմ քայլ»-ը խմբակցությումը կողմ է քվեարկելու ռա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սկանդալային զրույցի ձայնագրություն է հրապարակվել. շոշափվում է նաև Աննա Հակոբյանի անունը . 168. am
168.am -ը իր էլեկտրոնային հասցեին ստացել է ֆեյսբուքյան մի օգտատիրոջ ձայնային հաղորդագրություն, որով վերջինս տեղեկացնում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հայաստանում չկա ու չի կարող լինել իշխանություն, որը լրագրող է ծեծում». Ալեն Սիմոնյան
Հայաստանում չկա ու չի կարող լինել իշխանություն, որը լրագրող է ծեծում, կամ բռնություն է գործադրոմ, կամ դա գովաբանում: Այս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Գիտեք, չէ՞, ում եք ընտրելու». Նաիրա Զոհրաբյանը՝ ՔԿՀ-ներից ստացած ահազանգերի մասին
Այսօր՝ մարտի 23-ին, Ազգային ժողովում մեկնարկել է հերթական նիստի աշխատանքը: Քննարկվում էր ԼՀԿ-ի և ԲՀԿ-ի կողմից ներկայացվա...