Քաղաքականություն

Նախկին վարչապետի մասնակցությունը կարող է շատերի պլանները խառնել․ «Հրապարակ»

Նախկին վարչապետի մասնակցությունը կարող է շատերի պլանները խառնել․ «Հրապարակ»
 «Անհատ գործիչների ռեյտինգների ուսումնասիրություններով, հակաիշխանական ճամբարից ամենաբարձր վարկանիշն ունի ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, եւ ընդդիմության ճամբարում հույսեր էին փայփայում, ո�…

 «Անհատ գործիչների ռեյտինգների ուսումնասիրություններով, հակաիշխանական ճամբարից ամենաբարձր վարկանիշն ունի ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, եւ ընդդիմության ճամբարում հույսեր էին փայփայում, որ նա կմասնակցի ընտրություններին։

Մեր տեղեկություններով, նրան իր ցուցակում պատվավոր տեղ էր նախատեսել նաեւ Ռոբերտ Քոչարյանը։ Սակայն փորձերը՝ համոզելու Կարապետյանին, որպեսզի մասնակցի ընտրություններին, դեռ հաջողություն չեն ունեցել՝ նա պայքարող տեսակ չէ։ Ըստ ամենայնի, նրա մասնակցությունն ի վերջո կախված է նրանից, թե ինչ կորոշեն ռուսական իշխանությունները։


Ի դեպ, Կարապետյանն այս ընթացքում ավելի շատ Հայաստանում է եղել, ուստի երկրից բացակայելու հետ կապված որեւէ խնդիր չի առաջանա, ինչն էլ թերեւս հույս էր ներշնչել ընդդիմադիրներին, որ նա ի վերջո կհամաձայնի մասնակցել ընտրություններին։ Նախկին վարչապետի մասնակցությունը կարող է շատերի պլանները խառնել»: Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը :

Նմանատիպ հոդվածներ

Երեխաները կարող են ձգտում ունենալ տեսնել Փաշինյանին, ինչպես ջայլամին, արջին ու առյուծին, բայց նրանց, որպես վտանգի աղբյուր, կենդանաբանական այգում առանձնացնում են ճաղավանդակներով. Սաղաթելյան

Նիկոլ Փաշինյանը ոչ մի վարկանիշ Հայաստանում  չունի եւ երբեք չի էլ ունեցել, - «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարել...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250