Վիրավորական արտահայտություններ եք անում. Արծվիկ Մինասյանը՝ Պետրոս Ղազարյանին
«Դուք փակեցիք Բաղրամյանը, իշխանությունը ձեզ չխանգարեց, դուք այնտեղ ակցիաներ արեցիք, ներկայացումներ, համերգներ խորոված...: Հիմա էլ որոշել եք բացել Բաղրամյանը: Կարելի՞ է ասել, որ դա փոքրիկ պարտություն էր»,- Հանրային հեռուստաընկերության եթերում դիմելով իր հյուրին՝ ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանին՝ հետաքրքրվել է լրագրող Պետրոս Ղազարյանը:
Եթերի սկզբին Մինասյանը Պետրոս Ղազարյանի որոշ արտահայտություններ վիրավորական որակեց. «Ձեր խոսքի մեջ մի քանի անգամ փորձեցիք նաև վիրավորական բաներ ասել՝ խորոված, քեֆ-ուրախություն...: Ինչ-որ արտահայտություններ եք անում ...»,- ասել է Մինասյանը:
Ի պատասխան Ղազարյանն ասել է՝ «Ես չասացի քեֆ-ուրախություն, ես ասացի՝ խորոված, համերգ, ներկայացում»:
Մինասյանը, հակադարձելով հարցազրուցավարին, ներկայացրել է «Հայրենիքի փրկության շարժման» ակցիաների բուն էությունը:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանի անակնկալ հայտարարությունը. «Հրապարակ»
«ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ընտրությունների գնալու են նոր Ընտրական օրենսգր...
«Քոչարյան» դաշի՞նք կստեղծվի. ընդդիմության լիդերները հանդիպել են. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օրեր առաջ ընդդիմության լիդերների հանդիպում է տեղի ունեցել: Տեղեկաց...
Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը լեզու չեն գտնում. ինչ են խոսել վերջին հանդիպմանը. «Ժողովուրդ»
«Հայրենիքի փրկության շարժման ներսում խմորումները շարունակվում են։ Անգամ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են հակադիր տե...
Երեխաները կարող են ձգտում ունենալ տեսնել Փաշինյանին, ինչպես ջայլամին, արջին ու առյուծին, բայց նրանց, որպես վտանգի աղբյուր, կենդանաբանական այգում առանձնացնում են ճաղավանդակներով. Սաղաթելյան
Նիկոլ Փաշինյանը ոչ մի վարկանիշ Հայաստանում չունի եւ երբեք չի էլ ունեցել, - «Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարել...