Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. «Վիլիսը» անհայտ հանգամանքներում կողաշրջվել և բախվել է Mercedes GLE-ին

Այսօր՝ մարտի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում Զովունի-Եղվարդ ավտոճանապարհի՝ Զովունի գյուղի վարչական տարածքում դեռևս անհայտ հանգամանքներում  ԳԱԶ 69 մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել և բախվել է դեպի Եղվարդ ընթացող Mercedes GLE 43 մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևւանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Ավտոմեքենան քաղաքացիների օգնությամբ դարձի բերվեց և տեղափոխվեց անվտանգ վայր։

Քաղաքականություն