Պատահարներ

Ջերմուկի զորամասից անհետացած զինծառայողներից մեկի 10-ամյա որդին փրկել էր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը

Unknown
Ջերմուկի զորամասից անհետացած զինծառայողներից մեկի 10-ամյա որդին փրկել էր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը

Ջերմուկի զորամասից երեկվանից ձնաբքի պատճառով անհետացած երկու զինծառայողներից մեկի՝ 37-ամյա Կարեն Պետրոսյանի որդին՝ Արմեն Պետրոսյանը, մոտ մեկ տարի առաջ փրկել էր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը։ Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում  հաստատել է Արմավիրի մարզի Արգինա համայնքի ղեկավար Ռոստամ Արոյանը։

Համայնքապետն ասաց, որ այս պահին սպասում են լավ լուրի. հույս ունեն, որ ձնաբուքը կդադարի եւ որոնողական աշխատանքները կշարունակվեն։

Ռոստամ Արոյանը պատմեց, որ Կարեն Պետրոսյանը Ջերմուկի զորամաս է տեղափոխվել Քարվաճառի զորամասերից մեկից։

Հիշեցնենք, որ անցած տարի Արգինա համայնքի 10-ամյա բնակիչ Արմեն Պետրոսյանն առանձնացել է մարդասիրական բացառիկ որակներով եւ խիզախությամբ. նա փրկել է Ախուրյանի Ջրամբարից սնվող Թալինի մայր ջրանցքում հայտնված քաղաքացու կյանքը: Նա խիզախության համար մեդալ էր ստացել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250