Ողբերգական ավտովթար Առինջ գյուղում. Opel-ը հետընթաց կատարելիս բախվել է բետոնե պատին և գլխիվայր շրջվել. կա զոհ. Shamshyan. com

Այսօր՝ մարտի 21-ին,  խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը  01:30-ի սահմաններում  Վրաստանի քաղաքացի, Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հաշվառված, 34-ամյա Գրիգոր Գրիգորյանը իր վարած Opel Corsa ավտոմեքենայով Առինջ գյուղի  6-րդ փողոցի  1-ին նրբանցքի վերելքոտ ավտոճանապարհով դեպի վեր ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում, ավտոմեքենան հետընթաց կատարելու ժամանակ բախվել է ճանապարհի աջակողմյան հատվածում գտնվող բետոնե պատին և գլխիվայր շրջվել:  

 

Ինչպես  դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Գ. Գրիգորյանը տեղում մահացել է, ավտոմեքենան էլ գլխիվայր շրջվել է:  Փրկարարները ավտոմեքենայի տակ հայտնված դին մոտեցրել են «Աբովյան» բժշկական կենտրոնի շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև փակել գազաբալոնն ու ճանապարային ոստիկանների հետ դարձի են բերել ավտոմեքենան և այն մոտեցրել ավտոքարշակին:  

 

Կայքը հայտնում է,  որ ավտոմեքենան շահագործվում էր որպես տաքսի: 

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Քաղաքականություն