Պատահարներ

ГАЗ 31-ը բախվել է ծառին. խոշոր ավտովթար Արարատի մարզում. Shamshyan. com

WRed 299 դիտում
ГАЗ 31-ը բախվել է ծառին. խոշոր ավտովթար Արարատի մարզում. Shamshyan. com

Այսօր՝ մարտի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Այս մասին հայտնում է` Shamshyan.com-ը:
 

Ժամը 09:00-ի սահմաններում Վերին Արտաշատ գյուղի բնակիչ, 55-ամյա Արմեն Հ.-ն իր վարած ГАЗ 3110 մակնիշի ավտոմեքենայով Արտաշատ-Վերին Արտաշատ ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
 

Վթարի հետևանքով վարորդ Արմեն Հ.-ն օպերատիվորեն վթարի վայր ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել «Արտաշատ» բժշկական կենտրոն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250