Խոշոր ավտովթար Երևանում. վրաերթի է ենթարկվել 2 քաղաքացի. 4 անձ հոսպիտալացվել է

Երեկ՝ ժամը 22։40-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 39-ամյա Խաչատուր Պողոսյանը իր վարած Infiniti մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Երևան մոլ»-ի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է Երևանի բնակիչ՝ 52-ամյա Արման Խաչատրյանին պատկանող, Nissan մակնիշի և Երևանի բնակիչ՝ 26-ամյա Արմինե Գրիգորյանին պատկանող Mercedes մակնիշի ավտոմեքենաներին։ 

Նշված ավտոմեքենաները վթարված վիճակում եղել են կայանված։ Այնուհետև Infiniti-ն, առաջ ընթանալով, բախվել է Երևանի բնակիչ՝ 30-ամյա Ռոման Այվազյանին պատկանող, կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև Nissan-ը ինքնաբերաբար առաջ է ընթացել և վրաերթի ենթարկել Նուբարաշենի բնակիչ՝ 30-ամյա Արտակ Աբրահամյանին և Ա. Խաչատրյանին, որի հետևանքով Nissan-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 45-ամյա Շողակաթ Հյուսիսյանը և Ա. Գրիգորյանի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Գայանե Մելկումյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  

 

Քաղաքականություն

Պատահարներ