Բաղրամյան պողոտայից խուլիգանություն կատարելու կասկածանքով մեկ անձ է բերման է ենթարկվել. ՈՍ

Բաղրամյան պողոտայից վաղ առավոտյան խուլիգանություն կատարելու կասկածանքով մեկ անձ է բերման է ենթարկվել: Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ Ոստիկանության լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից: 

Գաբրելյանը փոխանցեց, որ բերման ենթարկված անձն այս պահին Արաբկիրի ոստիկանության բաժնում է: 

Հիշեցնենք, որ իրավապաշտպան Արսեն Բաբայանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ Բաղրամյան պողոտայում ճշտել է Վարսեր համայնքի քաղաքացի Էմիլ Կառլենի Սարգսյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու մանրամասները և նշել, որ ոստիկանության կողմից թույլ է տրվել ապօրինություն, մասնավորապես՝ անձի ազատության իրավունքի ապօրինի սահմանափակում:  

 

Քաղաքականություն

Պատահարներ