Ես չեմ տեսել Օնիկ Գասպարյանին. կատարում եմ ԺՊ-ի պարտականությունները
Օնիկ Գասպարյանի՝ Գլխավոր շտաբի պետ լինել-չլինելու հարցը շարունակում է օդում կախված մնալ։ Մինչև այսօր տարբեր մեկնաբանություններ կան նրա ազատման հետ կապված։ Թեմային անդրադառնալով` Hraparak.am-ը նշում է. ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը վարույթ է ընդունել ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հայցը, եւ Վարչական դատավարության մասին օրենսգրքի 83-րդ հոդվածը տվյալ դեպքում հստակ սահմանում է, որ եթե վիճարկման հայց է ներկայացվել վարչական ակտի դեմ, եւ դատարանը վարույթ է ընդունել, ապա օրենքի ուժով այդ ակտի կատարումը կասեցվում է մինչեւ վերջնական դատական ակտ կլինի այդ գործով: Ստացվում է, որ Օնիկ Գասպարյանը պետք է վերադառնա աշխատանքի։
Մինչդեռ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով շտաբի պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը։
Դատարանում Օնիկ Գասպարյանի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը պնդում է՝ իր վստահորդն արդեն երկու օր է՝ գնում է աշխատանքի․ «Երեկ էլ, այսօր էլ Օնիկ Գասպարյանը գնացել է աշխատանքի, իսկ ԺՊ-ն աշխատում է մինչեւ Գենշտաբի պետի բացակայությունը։ Եթե կա Գլխավոր շտաբի պետ, ԺՊ այլեւս չկա։ Ստեփան Գալստյանն իհարկե ԺՊ չէ, ԺՊ լինում են այն դեպքում, երբ չկա ղեկավարը։ Ո՞նց է՝ նախարարը չկա, տեղակալը ԺՊ է լինում, որ պահից նախարարը եկավ՝ ԺՊ էլ չկա»։
Հակասությունն այստեղ է՝ ԺՊ նշանակված Ստեփան Գալստյանը կայքին հայտնում է, որ ինքը կատարում է պետի պարտականությունները. «Գիտեք ինչ կա, ճիշտ կլինի մի խառնեք սեւը սպիտակի, սպիտակը սեւի հետ, հանգիստ թողեք ծառայենք, մենք ուրիշ խնդիրներ ունենք։ Ես իմ պարտականությունները կատարում եմ, հրաման տեսե՞լ եք, որ ինձ հանել են, որ չեք տեսել, հանգիստ մնացեք։ Ես ասում եմ՝ կատարում եմ իմ պարտականությունները ԺՊ-ի»։
Հարցին, թե Օնիկ Գասպարյանը երբ գալիս է աշխատանքի ինչո՞վ է զբավում է, գեներալ-լեյտենանտը պատասխանել է․ «Ես չեմ տեսել, դու ինձ ասում ես, ես ասում եմ՝ չեմ տեսել։ Ես ստեղ նստած, իմ գործը կատարում եմ, ժողովի եմ, առավոտից էլ ջուր չեմ խմել։ Տված է չէ՞, որ ժամանակավոր պաշտոնակատար ես եմ, դրանից հետո ուրիշ հրաման տեսե՞լ եք»։
Արձագանքին, թե դատարանի որոշումն են տեսել, նա պատասխանել է․ «Այդ դատարանի որոշումը... երբ կլինի պաշտոնական թուղթ, երբ անհասկանալի բան կլինի, էդ վախտ ես կպատասխանեմ»։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն ձերբակալել է Անդրանիկ Քոչարյանի եղբորորդուն
Համացանցում տեղեկություն է տարածվել, որ Ազգային անվտանգության ծառայությունը երեկ ձերբակալել է «Իմ քայլի» պատգամավոր Անդր...
Վարչական դատարանի որոշումն իմանալով՝ Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը. «Հրապարակ»
Վարչական դատարանի՝ Օնիկ Գասպարյանին վերաբերող միջանկյալ որոշման մասին Նիկոլ Փաշինյանին զեկուցել են երեկ ուշ երեկոյան։ Այ...
Պայքարը շարունակվում է, վաղը հանդես կգամ հայտարարությամբ. Իշխան Սաղաթելյան
«Հայրենիքի փրկության շարժման» համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը վաղը` մարտի 19-ին, հանդես կգա հայտարարո...
Դատարանի որոշմամբ՝ Օնիկ Գասպարյանը շարունակում է ԳՇ պետ մնալ
Համացանցում տեղեկություն է տարածվում , թե Օնիկ Գասպարյանի գործով դատավորը բավարարել է հայցի ապահովման միջոցի միջնո...