Գողացել էին համագյուղացու տան դռները. Մասիսի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Այնթապ գյուղում բնակվող 18 և 20 տարեկան երկու երիտասարդ համագյուղացու տնից գողություն են արել։
Քրեական հետախույզները ճշտեցին՝ խոսքը որ տան մասին է: Պարզվեց, որ, օգտվելով տանտիրոջ բացակայությունից, հանցամիտները գողացել էին միջսենյակային 4 դուռ:
Ավելի ուշ քրեական հետախույզները պարզեցին նաև, թե նրանք Այնթապ գյուղի բնակիչներից ում են վաճառել գողոնը:
Անհրաժեշտ ապացույցներ ձեռք բերելուց հետո կասկածյալները բերման ենթարկվեցին ոստիկանության Մասիսի բաժին:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Գողոնը հայտնաբերվել է։ Կատարվում է նախաքննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Քաղաքականություն

Պատահարներ