Պատահարներ
22 տոննա դիզվառելիքով բարձված Scania-ն կողաշրջվել է. սկսվել է արտահոսք, ճանապարհը միակողմանի փակվել է
Unknown
Այսօր` մարտի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 03։40-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Ս. Մ-ն Կապան-Գորիս ավտոճանապարհին իր վարած Scania մակնիշի ավտոցիստեռնի կցորդիչով բեռնատարով դեռևս անհայտ պայմաններում կողաշրջվել է, ինչի հետևանքով ճանապարհը միակողմանի փակվել է, և ցիստեռնից, որում եղել է 22 տոննա դիզվառելիք, արտահոսք է սկսվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Նմանատիպ հոդվածներ
Քիչ առաջ սպանություն է տեղի ունեցել Գյումրիում. կա 1 զոհ, 2 վիրավոր
Unknown
ՊԲ-ն հրապարակել է պատերազմում զոհված ևս 192 զինծառայողի անուն
Unknown
Կորած զինծառայողներից մեկը հոսպիտալում է. ցավոք, մյուսի կյանքը փրկել չի հաջողվել
Unknown
Բոլորը լավ են հիշում, թե տասնյակ տարիներ նա ինչպես է իմ հետևից ընկած. Ռուբեն Հայրապետյանը՝ Անդրանիկ Քոչարյանի մասին. 168.am
Unknown