Հրդեհ է բռնկվել Հանրապետության հրապարակի Փոստի շենքի տանիքում

Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի հարևանությամբ գտնվող բոլորին հայտնի Փոստի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել: 

 

Ինչպես Auroranews.am-ին տեղեկացրին ականատեսները, տեղում աշխատանք են իրականացնում Արտակարգ իրավիճակների նախարարության հրշեջները: Այդ առնչությամբ Հանրապետության հրապարակի հատվածում երթևեկությունը ծանրաբեռնված է: 

 

Քիչ առաջ մանրամասներ հայտնի դարձան, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը. 

 

Մարտի 15-ին, ժամը 04։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության Հրապարակում գտնվող «Հայփոստ»-ի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել։ 

Հրդեհի բարդության Թիվ 2 կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Տիգրան Մեծ պողոտայի թիվ 2 շենքի տանիքում։ 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։18-ին, մարվել՝ 07։44-ին։ Այրվել են  տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մոտ 200 քմ և 4-րդ հարկի բաղդադե առաստաղը ՝ մոտ 100 քմ։ 

Քաղաքականություն