Բյուջեի անիմաստ վատնում. ծախսերի վերաբաշխման պատճառով AstraZeneca պատվաստանյութի համար գումարը չի հերիքացնում. Գևորգ Գրիգորյան

Բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատերազմի օրերին 70% արդյունավետությամբ և բազմաթիվ երկրներում մերժված պատվաստանյութ գնելու համար, որպես ապահովագրական վճար (բեհ), COVAX facility-ին փոխանցվել է 890 մլն դրամ, սակայն այդ ծրագրի համար նախատեսված գումարն է 2 մլրդ 296 մլն դրամ (մոտ 4,5 մլն ԱՄՆ դոլար): Դա մեր երկրի ստանձնած պարտավորությունն է GAVI կազմակերպության առջև: Այս տարի պետք է փոխանցվի մնացած գումարը, որպեզի մեզ «էժան» գնով մատակարարեն թրոմբոզներ, մահեր և այլ բարդություններ առաջացնող պատվաստանյութը, սակայն առողջապահության նախարարությունը ծախսային հոդվածներում վերաբաշխում է կատարել և գումարը չի հերիքացնում, որպեսզի ձեռք բերեն AstraZeneca ընկերության արտադրանքը:
 

Հիմա ֆինանսների նախարարությունը հիշեցնում է, որ մնացած գումարը չփոխանցելու պարագայում, մեզ չեն վերադարձնելու կանխավճարը՝ 890 մլն դրամը (մոտ 1,7 մլն ԱՄՆ դոլար) և չեն էլ տալու պատվաստանյութը, սակայն դա առողջապահության նախարարությանը հետաքրքիր չէ, որովհետև նրանց համար պետական փողը՝ մեր հարկերից գոյացած փողը նշանակություն չունի... սրանց համար միայն սեփական գրպանած գումարներն են հետաքրքիր (գրառումը՝ վաղը):
 

Սա պետական փողի աննպատակ և անիմաստ վատնում է: Բյուջեի փոշիացում է:

Հ.Գ. պատկերացրեք, թե քանի զրահաբաճկոն կարելի էր գնել պատերազմի օրերին 1,7 մլն ԱՄՆ դոլարով, բայց չգնվեց, քանի որ սրանց համար պատերազմը փող «կպցնելու» միջոց էր և զրահաբաճկոնների գումարը ամբողջ ազգով մուրում էինք սփյուռքից, որ այդտեղից էլ իրենք փող «կպցնեն»...»

Քաղաքականություն

Պատահարներ