Խոշոր ավտովթար Երևանում. կրկեսի դիմաց բախվել են BMW X6-ն ու Mercedes-ը. BMW-ի վրայից համարանիշները հանել էին. Shamshyan. com

Մարտի 14-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:25-ի սահմաններում  Գրիգոր Լուսավորիչ-Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում՝ կրկեսի հարևանությամբ, բախվել են Երևան քաղաքի Ա. Բաբաջանյան փողոցի բնակիչ, 29-ամյա Արման Հովհաննիսյանի վարած BMW X6 մակնիշի 20 CQ 020 համարանիշի և Երևանի բնակիչ, 54-ամյա Կարապետ Մանուկյանի վարած  Mercedes մակնիշի  36 MՏ 226 համարանիշի ավտոմեքենաները: 

Ինչպես դեպքի վայրից  հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Կ. Մանուկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել Երևանի  ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերությունների  ներկայացուցիչները:  

Մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ ծառայողները, BMW -ի վրայից համարանիշները հանել էին և դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ համարանիշները ավտոմեքենայից հանել է դեպքի վայր ժամանած  Mercedes մակնիշի  վարդագույն յաշիկի վարորդը: Նշվում է, որ արդեն տեղում համարանիշիները ավտոմեքենայի վրայից հանած անձինք հետաքննիչի  կարգադրությամբ համարանիշները վերադարձրեցին և տեղադրեցին BMW X6-ի վրա: 

 Փաստի առթիվ  նյութեր են նախապատրաստվում:


Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Քաղաքականություն

Պատահարներ