Խոշոր ավտովթար Երևանում. 37-ամյա վարորդը Opel-ով բախվել է բետոնե բաժանարար սյանը. 6 մարդ տուժել է. Shamshyan. com

Այսօր՝ մարտի 14-ին,   խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:30-ի սահմաններում Աշտարակի բնակիչ, 37-ամյա Հրաչյա Մկրտչյանը իր վարած  Opel մակնիշի ավտոմեքենայով Հրազդանի կիրճում դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Վեոլիա Ջուր»  ընկերության մուտքի դիմաց գտնվող բետոնե բաժանարար սյանը:  

 

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը, ուղևորներ՝ Աշտարակի բնակիչներ, 23-ամյա Սարգիս Պետրոսյանը,  30-ամյա Նարեկ Հակոբյանը,  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, իսկ  մյուս ուղևորներ, Աշտարակի բնակիչներ, 26-ամյա Արտավազդ Ֆարադյանը, 27-ամյա Տարոն Մուրադյանը և 27-ամյա Կառլեն Խաչատրյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղից Ա. Ֆարադյանը տեղափոխվել է Թիվ  1 համալսարանական հիվանդանոց: 

 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:  


Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: