Քաշքշուկ ընդդիմադիրների ու ոստիկանների միջև

ՀՀ նախագահի նստավայրի մոտ բողոքի ակցիա անող քաղաքացիներին հաջողվեց շրջանցել ոստիկանության պատնեշներն ու հակառակ կողմից հասնել նախագահի նստավայր։

Դրա համար ցուցարարները ՀՀ գիտությունների ակադեմիայի բակով անցան Զուրաբյան փողոց ու այնտեղից դուրս եկան դեպի Սիլվա Կապուտիկյան փողոցի` ՀՀ նախագահի նտավայրին հարող հատվածը։

Ոստիկանները, նկատելով հակառակ կողմից մոտեցող քաղաքացիներին, փորձեցին փակել նրանց ճանապարհը, ինչի հետևանքով բախումներ սկսվեցին ոստիկանների ու քաղաքացիների միջև։

 

Քաղաքականություն

Պատահարներ