
Ռուսաստանը մեկնաբանել է Սու-35 եւ Սու-57 գնելու Թուրքիայի հայտարարությունը

Մոսկվան պատրաստ է բանակցություններ վարել Անկարայի հետ հինգերորդ սերնդի Սու-57 կործանիչների եւ Սու-35 4++ սերնդի կործանիչների մատակարարման շուրջ, ինչպես նաեւ համագործակցել թուրքական նորագույն մարտական ինքնաթիռների մշակման գործում: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային ծառայության խոսնակ Վալերիա Ռեշետնիկովան, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Ավելի վաղ Թուրքիայի արդյունաբերության եւ տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանկը հայտարարել էր, որ Անկարան չի բացառում Սու-35 եւ Սու-57 կործանիչներ գնելու հնարավորությունը, բայց առաջնահերթ է համարում սեփական հինգերորդ սերնդի կործանիչների մշակումը:
«Ինչ վերաբերում է Անկարայի կողմից ռուսական Սու-35 եւ Սու-57 կործանիչներ գնելու հնարավոր ծրագրերին՝ հարկ է նշել, որ թուրքական կողմը լիովին տեղեկացված է դրանց տեխնիկական բնութագրերից: Եթե Թուրքիայից հայտ ներկայացնի այդ ինքնաթիռների համար, ապա մենք պատրաստ ենք բանակցությունների այդ հարցի շուրջ»,-ասել է Ռեշետնիկովան:
Նա նշել է, որ Թուրքիան արդեն վաղուց մտադիր էր իրագործել սեփական 5-րդ սերնդի TF-X կործանիչների նախագիծը, եւ Ռուսաստանը պատրաստ է համագործակցել այդ ծրագրի շուրջ, եթե համապատասխան հայտ ներկայացվի: