Սա երկարաժամկետ ռազմավարություն է՝ ուղղված հզոր տարածաշրջանի ստեղծմանը․ Իրանի նախագահ
Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) Բարձրագույն խորհրդին հղած ուղերձում հայտարարել է, որ Իրանի և միավորման անդամ երկրների միջև համագործակցությունը երկարաժամկետ ռազմավարություն է՝ ուղղված հզոր տարածաշրջանի ստեղծմանը։ Այս մասին փոխանցում է IRNA գործակալությունը:
«Իրանի համագործակցությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ երկարաժամկետ ռազմավարություն է, որն ուղղված է հզոր տարածաշրջանի ստեղծմանը՝ ազգային ինքնիշխանությունների ամրապնդման, տրանսպորտային կապերի և առևտրի դյուրացման, էներգետիկ անվտանգության բարձրացման, տեխնոլոգիաների զարգացման, ինչպես նաև համատեղ ֆինանսական և բանկային ենթակառուցվածքների ստեղծման ու ժողովուրդների միջև շփումների ընդլայնման», - ասվում է Փեզեշքիանի հայտարարության մեջ։
Նա ընդգծել է, որ ապագան պատկանում է այն ժողովուրդներին, որոնք առաջընթացի ուղին հարթում են համագործակցության և փոխադարձ վստահության միջոցով։ Հիշեցնենք, որ ԵԱՏՄ գագաթնաժողովին մասնակցել են ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի նախագահները:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի դեսպանը՝ TRIPP նախագծի իրականացման մասին
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Pea...
ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին․ Մարագոս
TRIPP նախագծի շրջանակներում մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մասնակցությ...
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...