Քաղաքականություն
Ռուսաստանի նոր զենքը կոչնչացնի Starlink արբանյակները
ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետախուզական ծառայությունները տեղեկացրել են, որ Ռուսաստանը մշակում է նոր հակաարբանյակային զենք՝ Իլոն Մասկի Starlink արբանյակների դեմ կիրառելու համար։ Այս մասին փոխանցում է Associated Press-ը։
Պարբերականի պնդմամբ՝ նպատակը Starlink արբանյակների գործունեությունը թուլացնելն է, որոնք Ուկրաինային առավելություն են տալիս մարտադաշտում։
Հաղորդագրության համաձայն՝ որոշ տեղեկությունների համաձայն Ռուսաստանը նախատեսում է ուղեծրում պայթեցնել զինամթերք, որը երկնքում կարող է առաջացնել ավերիչ բեկորներ։ Սա կարող է միաժամանակ ոչնչացնել մի քանի արբանյակ, սակայն նաև սպառնալիք կստեղծի այլ ուղեծրային համակարգերի համար։