Հատուկ սարքավորումներով մեքենաները կշրջեն Երևանում․ Ավինյան
Երևանի քաղաքապետարանը քաղաքի կառավարման գործում ներդնում է արհեստական բանականության գործիքներ, հաջորդ տարի արդեն ձեռք կբերեն ավտոմեքենա, որը հատուկ սարքավորումներով կշրջի Երևանի փողոցներում՝ արձանագրելու ասֆալտի վիճակը, ապօրինի գովազդներն ու կուտակվող աղբը: Այս մասին գործակարգավարական նիստում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Փաստացի արդեն առանց մարդկային ներուժի ներգրավման, նույնիսկ առանց «Ակտիվ քաղաքացի» հարթակի, մեր ավտոբուսների վրա դրված տեսախցիկներով և ներդրված արհեստական բանականության համակարգով մենք ստանում ենք Երևան քաղաքում փոսերի վերաբերյալ տվյալներ: Հաջորդ տարի մենք ձեռք ենք բերում մի առանձին ավտոմեքենա՝ իր Lidar սարքավորումներով, որն ուղղակի բոլոր փողոցներով շրջելու է, արձանագրելու է ոչ միայն Երևանի ասֆալտի վիճակը, այլ նաև տարբեր հատվածներում կուտակվող աղբը, ապօրինի գովազդները, այն ամենը, ինչ մենք կծրագրավորենք։ Այսինքն՝ այն գործառույթները, որ տարբեր ստորաբաժանումներ ֆիզիկապես պետք է գնային ու իրականացնեին, ավտոմատացվում են»,-ասել է քաղաքապետը:
Ավինյանը նկատել է՝ վարչությունների գործառույթները փոքր-ինչ կփոխվեն:
Նմանատիպ հոդվածներ
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
Ադրբեջանի դեսպանը՝ TRIPP նախագծի իրականացման մասին
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Pea...
ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին․ Մարագոս
TRIPP նախագծի շրջանակներում մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մասնակցությ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...