Մեր արտաքին քաղաքական վեկտորը ոչ այլընտրանքային է. Միխեիլ Կավելաշվիլի
«Իմ այցերը հարևան երկրներ՝ Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա, իսկ հետագայում՝ ՄԱԿ և Սերբիա, ինձ ավելի հստակորեն ցույց տվեցին, որ մեր արտաքին քաղաքական վեկտորը ոչ այլընտրանքային է», – այս մասին հայտարարել է Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին։
Նախագահը կոչ է արել վրաց դիվանագետներին չխնայել ջանքերը՝ առևտրային և տարանցիկ կապերի զարգացման ուղղությամբ։
«Մեր ընդհանուր նպատակն է, որպեսզի Վրաստանը էլ ավելի ամրապնդի Հարավային Կովկասում որպես հիմնական տարածաշրջանային հանգույցի իր կարգավիճակը։ Միաժամանակ, պետք է առավելագույն աջակցություն ցուցաբերենք ավելի լայն աշխարհագրական տարածքների՝ Ասիայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի տնտեսական ու խաղաղ ինտեգրմանը։
Կոչ եմ անում ձեզանից յուրաքանչյուրին՝ չխնայել ջանքերը առևտրային և տարանցիկ կապերի հետագա զարգացման համար։ Սա ոչ միայն կխթանի գլոբալ կապվածությունը, այլև կվերադարձնի Վրաստանին իր պատմական՝ քաղաքակրթական խաչմերուկի դերը։
Վրաստանը ոչ միայն Միջին միջանցքի առանցքային հանգույցներից մեկն է, այլ նաև եզակի քաղաքակրթական երկխոսության տարածք, որտեղ դարեր շարունակ տարբեր մշակույթներ խաղաղությամբ համատեղ գոյակցել են», – հայտարարել է Միխեիլ Կավելաշվիլին։





























