Վերականգնել ենք այնպիսի տեղերում, որտեղ երբեք կանաչ տարածքներ չեն եղել. Բեգոյան
Այս տարի Երևան քաղաքում նոր կանաչ տարածքների ավելացումը կազմել է 13.5 հեկտար. այսպիսով վերջին երեք տարում Երևանը իր կանաչ տարածքները, որտեղ երբեք կանաչապատ չի եղել, ավելացրել է մոտ 60 հեկտարով։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը՝ հավելելով, որ արդեն եղած այգիներում ավելացված կանաչապատ տարածքները այդ թվի մեջ ներառված չեն։
«Այստեղ էլ մի կարևոր փաստ նշեմ, Երևանում հասարակական օգտագործման հանրային կանաչ տարածքները՝ առանց բակայինի, կազմում էր 850 հեկտար, գումարելով վերջին երեք տարիների այս 60 հեկտարը, մենք ստանում ենք 910 հեկտար։ Կարող ենք ասել, որ եկել, հասել ենք Սովետական Միության կանաչ ֆոնդի մակարդակին։ Սովետական Միության ամենալավագույն ժամանակահատվածում, ըստ մեր տվյալների, Երևան քաղաքի կանաչ ֆոնդը կազմվել է 908 հեկտար, և եթե հիմնվենք նախկին տվյալների վրա և գումարենք նորաստեղծ այս 60 հեկտարը, ապա ստանում ենք 910 հեկտար։
Հիմա մեր քաղաքացիները կարող են մտածել, բա տեսեք այստեղ կար կանաչ տարածք, բայց չեք վերականգնել, բայց փոխարենը վերականգնել ենք այնպիսի տեղերում, որտեղ երբեք կանաչ տարածքներ չեն եղել։ Իսկ եղածները, օրինակ, Նորք Մարաշի երբեմնի այգիները, որքանով որ հնարավոր է եղել, մենք վերականգնել ենք։ Այնտեղ եղել է 20 հեկտար, բայց դրանք նախկինում վաճառվել են ամբողջ շինարարության տակ։ Ինչը դեռ քաղաքապետարանի տիրույթում է եղել, այդ յոթ հեկտարը մենք վերականգնել ենք»,- ասել է Բեգոյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ակնկալելի սցենարը կատարված է. Ավինյանը՝ դպրոցում բջջային հեռախոսների սահմանափակման մասին
Բջջային հեռախոսների սահմանափակումը դպրոցներում վստահորեն դրական է ազդելու կրթական պրոցեսի վրա: Կարելի է որոշ ժամանակ անց...
Ադրբեջանական պրեմիում բենզինը Հայաստանում կվաճառվի 440 դրամով
Ադրբեջանական բենզինը վաղվանից արդեն կվաճառվի «Run oil»-ի բենզալցակայաններում: Ադրբեջանական բենզինը գնած «Մեգա թրեյդ» ընկ...
Ran Oil բենզալցակայանի տնօրենը՝ լիցքավորման սարքերի կոտրելու լուրերի մասին
Համացանցում տարբեր ալիքներ հայտնում են, թե իբր Վանաձորի Ran Oil բենզալցակայանում, որտեղ սկսել էին վաճառել Ադրբեջանից ներ...
Ձերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը
Ձերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը։ Քննչական կոմիտեից NEWS.am-ին փոխանցել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քր...