Ադրբեջանական պրեմիում բենզինը Հայաստանում կվաճառվի 440 դրամով
Ադրբեջանական բենզինը վաղվանից արդեն կվաճառվի «Run oil»-ի բենզալցակայաններում:
Ադրբեջանական բենզինը գնած «Մեգա թրեյդ» ընկերության տնօրեն Կարեն Հայրիյանը «Ազատությանը» փոխանցել է, որ АИ 95 պրեմիում տեսակի բենզինը կվաճառվի 440 դրամով: «Սա Էականորեն էժան է, պրեմիում տեսակի բենզինի ներկայիս շուկայական գինը 520 դրամ է»,- ասել է Հայրիյանը:
«Մեգա թրեյդը» մտնում է «Սիլ Կապիտալի» մեջ, որը պատկանում է իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին: Ընկերությունը գնել է շուրջ 600 տոննա պրեմիում տեսակի ադրբեջանական բենզին: Ընդ որում, «Մեգա թրեյդը» ոչ թե ներկրել է բենզինն Ադրբեջանից, այլ այն գնել է վառելիքի մեծածախ վերավաճառքով զբաղվող թրեյդինգային ընկերությունից, որի անունը չեն հրապարակում:
«Մեգա թրեյդի» տնօրենը «Ազատությանը» փոխանցել է, որ ազատ շուկայական հարաբերություններ են և եթե մրցակցային գին առաջարկվի, ապա պատրաստ են նաև գնել ռեգուլյար տեսակի բենզին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանական բենզինով բեռնված գնացքը ժամանել է Հայաստանի «Այրում» կայարան:
Նմանատիպ հոդվածներ
Ակնկալելի սցենարը կատարված է. Ավինյանը՝ դպրոցում բջջային հեռախոսների սահմանափակման մասին
Բջջային հեռախոսների սահմանափակումը դպրոցներում վստահորեն դրական է ազդելու կրթական պրոցեսի վրա: Կարելի է որոշ ժամանակ անց...
Ran Oil բենզալցակայանի տնօրենը՝ լիցքավորման սարքերի կոտրելու լուրերի մասին
Համացանցում տարբեր ալիքներ հայտնում են, թե իբր Վանաձորի Ran Oil բենզալցակայանում, որտեղ սկսել էին վաճառել Ադրբեջանից ներ...
Ձերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը
Ձերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը։ Քննչական կոմիտեից NEWS.am-ին փոխանցել են, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քր...
Հայաստան-Վրաստան սահմանն հատում է 22 վագոն ադրբեջանական բենզինը. Պապոյան
Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բեն...