Քաղաքականություն

Նկատում ենք և՛ Բաքվի, և՛ Երևանի ցուցաբերած կառուցողական վերաբերմունքը. Զախարովա

Unknown
Նկատում ենք և՛ Բաքվի, և՛ Երևանի ցուցաբերած կառուցողական վերաբերմունքը. Զախարովա

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին՝ Զանգեզուրի տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին հայտարարությանը:

«Մենք, ընդհանուր առմամբ, նկատում ենք և՛ Բաքվի, թե՛ Երևանի ցուցաբերած կառուցողական վերաբերմունքը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում: Դրա հիմնական խնդիրն է տարածաշրջանում ամենաբարձր մակարդակով իրականացնել բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները:

Մենք ակնկալում ենք, որ փոխադարձ ընդունելի շփման կետերի որոնման վրա նույն ուշադրությունը գերակշռելու է ինչպես պաշտոնական մեկնաբանություններում, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի մեդիատիրույթում»,- մասնավորապես ասել է Զախարովան: 

Դիտարկմանը, թե Ալիևը, մասնավորապես, ասել է՝ Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը ընդհանուր դիրքորոշում ունեն տարածաշրջանում տրանսպորտային նախագծերի իրագործման հարցի շուրջ, Զախարովան ասել է հետևյալը. «Տարօրինակ կլինի, եթե ես մեկնաբանեմ Ադրբեջանի նախագահի հայտարարությունը: Մենք որոշակի հարաբերություններ ունենք այդ պետության հետ, այդ թվում՝  տնտեսական ոլորտում»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250