ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վահաններով ոստիկաններ՝ Դեմիրճյանում

Դեմիրճյան փողոցում իրավիճակը շարունակում է լարված մնալ։ Քիչ առաջ փողոցը փակած ցուցարարներին մոտեցան հատուկ վահաններով ոստիկանները։

 

Այս պահին ցուցարարները տեղադրում են վրաններ՝ փակելով Ազգային ժողովի մուտքերը։

Նշենք, որ այսօր՝ մարտի 9-ին Բաղրամյան պողոտայում հանրահավաքի ժամանակ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կոչ արեց ներկաներին փակել ԱԺ մուտքերը, որպեսզի պատգամավորները չկարողանան մտնել կամ դուրս գալ շենքից:

Նրա խոսքից հետո հավաքվածները շարժվեցին դեպի ԱԺ մուտքերը: Ոստիկանները չկարողացան կասեցնել նրանց: