Մբապեն կրկնել է Ռոնալդուի ցուցանիշը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն 2025 թվականի ընթացքում դարձել է 59 գոլի հեղինակ՝ կրկնելով ակումբի պատմական ռեկորդը։ Այդ մասին տեղեկացրել է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի «Սևիլիայի» դեմ խաղից հետո, հաղորդել է armsport.am-ը։
Նշված հանդիպումը ավարտվել է «Ռեալի» հաղթանակով՝ 2:0 հաշվով, իսկ ֆրանսիացի ֆուտբոլիստը աչքի է ընկել իրացրած 11-մետրանոց հարվածով։
Այս արդյունքով Մբապեն հավասարվել է Կրիշտիանու Ռոնալդուի ցուցանիշին, ով նույնքան գոլ էր խփել 2013 թվականին։ Քանի որ «Ռեալի» հաջորդ հանդիպումները նախատեսված են հունվարին, Մբապեն այլևս հնարավորություն չունի ընթացիկ տարում գերազանցելու այդ ռեկորդը։
Խաղի վերջնամասում Մբապեն կարող էր խփել նաև իր 60-րդ գոլը, սակայն 89-րդ րոպեին նշանակված երկրորդ 11-մետրանոցը մրցավար Ալեխանդրո Մունյիս Ռուիսը չեղարկել է տեսակրկնապատկումը դիտելուց հետո։
Խաղից հետո նա նշել է, որ իր համար մեծ պատիվ է տարին հաղթանակով ավարտելն ու իր կուռքի՝ Կրիշտիանու Ռոնալդուի ձեռքբերումը կրկնելը։ Մբապեն իր գոլը նվիրել է պորտուգալացի լեգենդին՝ ընդգծելով նրա դերը «Ռեալի» պատմության մեջ և շնորհակալություն հայտնելով ակումբում հարմարվելու ընթացքում ցուցաբերած աջակցության համար։
Նմանատիպ հոդվածներ
Ձանձրալի, երես առած երեխա․ UFC-ի մարզիկը՝ Ծառուկյանի հասցեին
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման 5-րդ համար Փեդի Փիմբլեթը կրկին կոշտ է արտահայտվել նույն քաշային կարգի առաջատար Արմա...
Առաջիկա մեկ տարում Ծառուկյանը տիտղոսային մենամարտ չի ստանա․ Գաջիև
Fight Nights-ի նախագահ Կամիլ Գաջիևը «Матч ТВ»-ին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ չնայած Արման Ծառուկյանը գտնվու...
Մբապեն հայտնել է՝ ով է ֆուտբոլիստներից իր կուռքը
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ջերմ խոսքեր է ուղղել Կրիշտիանու Ռոնալդուին, այն բանից հետո, երբ կրկնել է լեգենդա...
Մենք հիասթափված ենք․ պետք է մոռանանք այս խաղը․ Հենրիկ Մխիթարյան
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում հետխաղյա 11-մետրանո...