Ուկրաինայի ներկայացուցիչների հետ քննարկվել է չորս փաստաթուղթ. մանրամասներ

Մայամիում ռուս-ամերիկյան պատվիրակությունների հանդիպումից ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆֆի գլխավորած պատվիրակությունը բանակցություններ է անցկացրել Ուկրաինայի ներկայացուցիչների հետ։


Ուիթքոֆֆի խոսքով՝ Կիևը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու նպատակին։ Նա հայտնել է, որ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ քննարկվել է չորս փաստաթուղթ.


20-կետանոց խաղաղության պլանը,


կողմերի դիրքորոշումների ճշգրտումը անվտանգության երաշխիքների հարցում,


ԱՄՆ-ի կողմից Ուկրաինային տրամադրվելիք անվտանգության երաշխիքների մասին փաստաթուղթը,


ինչպես նաև Ուկրաինայի հետագա տնտեսական զարգացման ծրագիրը:


«Հատուկ ուշադրություն է դարձվել ժամկետների և հետագա քայլերի հաջորդականության քննարկմանը»,- գրել է Ուիթքոֆֆը X սոցիալական ցանցում,- «Ուկրաինան շարունակում է լիովին հավատարիմ մնալ արդար և կայուն խաղաղությանը: Մեր ընդհանուր առաջնահերթությունը սպանությունների դադարեցումն է, երաշխավորված անվտանգության ապահովումը և Ուկրաինայի վերականգնման, կայունության ու երկարաժամկետ բարօրության պայմանների ստեղծումը»:


«Խաղաղությունը պետք է լինի ոչ միայն ռազմական գործողությունների դադարեցում, այլև կայուն ապագայի արժանապատիվ հիմք»,- եզրափակել է Ուիթքոֆֆը:


Նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս հայտարարել էր, որ սպասում է Ուկրաինայից խաղաղության կոնկրետ քայլերի և միաժամանակ վստահություն էր հայտնում, որ Վլադիմիր Պուտինը ցանկանում է պատերազմի ավարտ:

Քաղաքականություն

Պատահարներ