Իրանը ձգտում է Եվրոպայի հետ ավելի սերտ կապերի. ԱԳ նախարար
Բելգիայում Իրանի նոր դեսպանի հետ հանդիպման ընթացքում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին վերահաստատել է Իրանի քաղաքականությունը՝ եվրոպական երկրների հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ՝ փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի հիման վրա։ Այս մասին հայտնել է Tasnim News-ը։
Նախարարը կարևորել է Իրանի և Բելգիայի միջև երկկողմ հարաբերությունների պահպանման և ամրապնդման անհրաժեշտությունը, ինչպես նաև տարբեր ոլորտներում շփումների և խորհրդակցությունների ընդլայնումը։ Արաղչին ընդգծել է նաև Բելգիայի հնարավորությունների օգտագործման կարևորությունը Եվրամիության մակարդակով։
Իր հերթին, Բելգիայում Իրանի նոր դեսպանը ներկայացրել է զեկույց երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակի, ինչպես նաև Եվրամիության հետ կապված վերջին զարգացումների վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Իրենք բոլորը կապված են մի թելով՝ ծառայում են նույն գործակալական ցանցին. Չախոյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Կտրիճ Ներսիսյանի եղբոր՝ Եզր...
Ադրբեջանի դեսպանը՝ TRIPP նախագծի իրականացման մասին
ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպաններ Նարեկ Մկրտչյանը և Խազար Իբրահիմը մասնակցել են «Trump Route for International Pea...
ԵՄ-ն ուշադիր հետևում է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման գործընթացին․ Մարագոս
TRIPP նախագծի շրջանակներում մենք բանակցություններ ենք վարում Հայաստանի և Միացյալ Նահանգների հետ Եվրամիության մասնակցությ...
ՀՀ ԱԳՆ-ն՝ «Թրամփի ուղու» շինարարության մեկնարկի մասին
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ...